Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ուսանողները պայքարում են որոշելու իրավունքի դե՞մ». Միքայել Նահապետյան

02:05, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Ուսանողները պայքարում են որոշելու իրավունքի դե՞մ». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ավարտել եմ ԵՊՀ-ն` աշխարհագրություն մասնագիտությամբ։ Աշխարհագրության մասնագետը Հայաստանում իր փեշակով լավ վաստակելու մի ձև ունի` աշխարհտեղեկատվական տեխնորոգիաները։ Համալսարանում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաներն անցել եմ ընդհանուր առմամբ 6 կիսամյակ, իսկ իմ մասնագիտական առարկան 1 կիսամյակ։

Ռեֆորմը, որի դեմ պայքարում են բանասիրականի ուսանողները` նախատեսում է հայեցողական դարձնել առարկայի ուսուցումը։ Ինձ մնար` ընդհանրապես ուսանողի հայեցողությանը կթողնեի։ Ի՞նչ են ասում բողոքի դուրս եկածները. որ պիտի պարտադիր լինի՞, որ պիտի ուսանողի վզին փաթաթվե՞ն էդ առարկաները։ Ուսանողները պայքարում են որոշելու իրավունքի դե՞մ։

Ես հույս ունեմ, որ բողոքի բուն շարժառիթը կլորիկ ժամեր կորզած էդ ֆակուլտետների հաստիքացուցակը պահպանելը, հետևաբար, իրենց ապագա զբաղվածության հարցը լուծելը չէ։

Ի դեպ. էդ, որ ասում են «դպրոցներում Հայոց լեզվի դասավանդման մակարդակը ցածր է»` տպավորություն է ստեղծվում թե էդ դասավանդողներն ու դասագրքերը Պապուա Նոր Գվինեայից են բերվել»:

| | |
1347 | 0
Facebook