Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը». Նիկոլ Փաշինյան

17:55, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»:

18296 | 1
Facebook