Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաջիկստանում հարձակվել են սահմանապահ ուղեկալի վրա․ կա 17 զոհ

17:30, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Տաջիկստանում հարձակվել են սահմանապահ ուղեկալի վրա․ կա 17 զոհ

Տաջիկստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Իշկոբոդի թիվ 4 սահմանապահ ուղեկալի վրա, որը գտնվում է Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին: Հարձակման ժամանակ ոչնչացվել է 15 ահաբեկիչ, հայտնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև սահմանապահ զորքերի զինվոր ու մեկ ոստիկան:

Նշվում է, որ սահմանային անցակետի վրա հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին:

13194 | 0
Facebook