Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլիչկոյի դեմ քրեական գործ է հարուցվել

16:20, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Կլիչկոյի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն պետական դավաճանության ու փողերի հափշտակման մասով քրեական գործ է հարուցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ու նրա երկու տեղակալների դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Украинские новости» գործակալությունը: Քրեական գործը հարուցվել է Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 18-ի վճռով: Ավելի վաղ Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները Կլիչկոյին կասկածել են Շուլյավսկու կամրջի վերակառուցման ընթացքում լիազորությունները չարաշահելու և փողերի հափշտակման մեջ:

8864 | 0
Facebook