Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հնչեց Ալեքսեյ Շորի երաժշտությունը

09:05, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հնչեց Ալեքսեյ Շորի երաժշտությունը

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրել է հատվածներ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն» (մենակատար՝ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն Լաֆերիեր)‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից‚ «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ դաշնակահար Ինգոլֆ Վունդեր)։

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը‚ խոսելով Շորի արվեստի մասին‚ նշել է‚ որ իրեն հիացնում է Շորի վերաբերմունքը երաժշտության նկատմամբ. «Լինելով մաթեմատիկոս և լուրջ գիտնական՝ Ալեքսեյ Շորն իրեն նվիրել է երաժշտությանը։ Այս իրողությունը փառատոնին գեղեցիկ երանգ է հաղորդում»։

Ալեքսեյ Շորը‚ նշելով‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը բացառիկ է իր ձևաչափով‚ առանձնացրել է այն փաստը‚ որ ժամանակակից կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրվում է մեկ առանձին համերգային երեկո՝ այդպիսով ամբողջական ներկայացնելով տվյալ հեղինակի արվեստը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին խոսելով՝ Շորն ընդգծել է‚ որ ուրախ է համագործակցել այս կոլեկտիվի հետ‚ որն ունի շատ հետաքրքիր ու բովանդակությամբ լի պատմություն։

| | |
486 | 0
Facebook