Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Xerox-ը մտադիր է գնել HP-ն. Wall Street Journal

16:05, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Xerox-ը մտադիր է գնել HP-ն. Wall Street Journal

Xerox Holdings-ը քննարկում է համակարգիչների և տպիչ սարքերի արտադրությամբ զբաղվող HP Inc. ընկերության գնման հնարավորությունը, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 27 միլիարդ դոլար և այն ավելի քան երեք անգամ մեծ է Xerox-ից: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
     Հնարավոր միավորման հարցը քննարկվել է նոյեմբերի 5-ին՝ Xerox-ի տնօրենների խորհրդի նիստում: Ընկերությունը նախատեսում է գործարքն իրականացնել կանխիկ և բաժնետոմսերի տեսքով վճարումների միջոցով: Ներկայումս գործարքի վերաբերյալ վերջնական որոշում չկա:

6718 | 0
Facebook