Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սամվել Հարությունյանը գիտությունը թաղում է այնպես, ինչպես կրթությունը թաղում էին Լևոն Մկրտչյանը և Արմեն Աշոտյանը». Դանիել Իոաննիսյան

15:05, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Սամվել Հարությունյանը գիտությունը թաղում է այնպես, ինչպես կրթությունը թաղում էին Լևոն Մկրտչյանը և Արմեն Աշոտյանը». Դանիել Իոաննիսյան

«12 տարի է՝ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գիտությունը թաղում է այնպես, ինչպես կրթությունը թաղում էին Արմեն Աշոտյանը և Լևոն Մկրտչյանը». նոյեմբերի 6-ին ԱԺ-ում «Գիտության հիմնախնդիրների ֆինանսավորումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ ինքն արդեն հոգնել է գիտության ֆինանսավորման պակասից անընդհատ խոսելուց: Դ. Իոաննիսյանը պնդեց, որ գիտության պետական կոմիտեի աշխատաոճը կոռումպացված է. «Այս կառույցն է իրականացնում գիտության թեմատիկ ֆինանսավորումը: Դա արվում է փորձաքննության միջոցով: Գիտնականները տեղեկացված չեն լինում, թե ո՞ր փորձագետներն են իրենց հայտերը գնահատում: Այն գիտնականները, ովքեր չեն գնում կոռուպցիոն գործարքների, ասել է թե՝ հաճո չեն գիտության կոմիտեի համար, նրանց հայտերը հայտնվում են այն փորձագետների մոտ, ովքեր ցածր գնահատական են տալիս»:

Դ. Իոաննիսյանը հիշեցրեց, որ Գիտության կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը 7 տարի առաջ խոստացել էր լուծել գիտական աստիճանավորման հարցը: Նախատեսվում էր վերացնել գիտության թեկնածուի աստիճանը: Սակայն կոմիտեի նախագահը խոստումը չի կատարել և այսօր ամբիոնից ներկայացնում է, թե քանի թեկնածու ունեն:

4276 | 0
Facebook