Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ադրբեջանի ռազմական բյուջեի 21%-ով ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում». Տիգրան Աբրահամյան

14:35, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանի ռազմական բյուջեի 21%-ով ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են:

Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման ու այդ ուղղությամբ աճող գումարների հարցը ՀՀ պետբյուջեի ռազմական ծախսերի ավելացման համատեքստում, պետք է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս հաշվի առնել: Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվե՞լ են դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

Արդյոք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումն ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում: Հարցադրմանս պատասխանների մի մասը փակ տեղեկություններ են, սակայն իմ դեպքում այս հարցադրումների պատասխանից շատ բան է կախված: Մարտական հերթապահություն կրող սպաների աշխատավարձի բարձրացումը (այս տրամաբանության մեջ որոշակի օղակների և հաստիքների գումարն էլ պետք է համարժեք բարձրացվի) և սպայական բնակարանների կառուցմանն ուղղված ծախսերի մեծացումը, օրինակ՝ առաջնահերթություն էր:

Կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն ու դրանց արագ գումարներ ուղղվեն (սրանց մասին զերծ կմնան հրապարակային խոսելուց):

Պետք է հստակ ունենանք` իրականում ի՞նչ խնդիր ենք դնում զինված ուժերի առջև, ի՞նչ առաջնահերթություններ ենք ձևակերպում, ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով ենք իրականացնում, ի՞նչ միջոցներով ենք դրանք ապահովում և մեկ խոշոր բլոկ՝ զուգահեռ ի՞նչ գործոններ են ազդում զինված ուժերի առաջ դրված խնդիրների լուծմանը և արդյոք փոխկապակցված ձևով ռեսուրս է դրվում դրանց ապահովման համար»:

| | |
1137 | 0
Facebook
COMMENT.am