Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քարկոծել են Սիրիայի տարածքում ռուսական պարեկություն իրականացնող շարասյանը

14:20, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Քարկոծել են Սիրիայի տարածքում ռուսական պարեկություն իրականացնող շարասյանը

Սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքի բնակիչները քարեր և կոշիկներ են նետել ռուս և թուրք զինծառայողների շարասյան վրա, ովքեր համատեղ պարեկություն են իրականացրել, հայտնում է North Press Agency-ն:

Ըստ Reuters-ի՝ գյուղերից մեկում բնակիչները կանգնեցրել են ռուսական ռազմական ոստիկանության զրահապատ մեքենաները և բարձրանալ դրանցից մեկի վրա:
     Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ու Թուրքիայի սահմանապահ ծառայությունն սկսել են Սիրիայի սահմանային 70 կմ տարածքի համատեղ պարեկության երկրորդ փուլը: Նշվում է, որ պարեկության երկրորդ փուլում ներգրավված է մոտ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ռուսական «Тигр» զրահապատ մեքենաները և թուրքական Kirpi-ները:

9059 | 1
Facebook