Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Իշխանական թևի ներկայացուցիչներ, դասադուլ անողներին չհամարձակվեք ծաղրել». Դավիթ Պետրոսյան

12:25, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Իշխանական թևի ներկայացուցիչներ, դասադուլ անողներին չհամարձակվեք ծաղրել». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դասադուլ անող ուսանողներին չհամարձակվեք ծաղրել, նամանավանդ իշխանական թևի ներկայացուցիչները։ Ուղղակի չհամաձարկվեք։

Այն ինչ այժմ տեղի է ունենում, մեկուկես տարվա ընթացքում ցուցաբերված անգործության արդյունքն է։

Ծաղրելը հեշտ գործ է, բայց ուսանողներին պետք է օգնել՝ որակյալ կրթություն տալով, ոնց որ ասում եք՝ մարդկային կապիտալն է ՀՀ գլխավոր ռեսուրսը, ու պետությունը պարտավոր է նպաստել վերջինիս զարգացմանը, այլ ոչ թե ծաղրել, որ այն թույլ է։

Շուտով կլինի «Ռեստարտի» պաշտոնական հայտարարությունը, որի ընթացքում իրավիճակի բոլոր ասպեկտներին կանդրադառնանք։

Սա ուղղակի կանխող գրառում է, որ ամբողջ օրն էլի ատելության մեջ չլինենք»։

| | |
3638 | 1
Facebook
COMMENT.am