Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինչպե՞ս եմ նայելու իմ տատիկ-պապիկների աչքերի մեջ, երբ դրսում թավալագլոր է գալիս հայ կինը». բողոքի ակցիա՝ ՔՊ-ի դիմաց

12:00, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Ինչպե՞ս եմ նայելու իմ տատիկ-պապիկների աչքերի մեջ, երբ դրսում թավալագլոր է գալիս հայ կինը». բողոքի ակցիա՝ ՔՊ-ի դիմաց

«Պահանջում եմ զրկել Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ, համանուն խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին Երևանի ավագանու անդամի կարգավիճակից»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հանարպետության Հրապարակի մետրոյի տարածքում տեղի ունեցած ներկայացմանը:

«Ի՞նչ է նշանակում հայ կնոջ մարմինն ազատականացնել փողոցում: Սա նշանակում է այլասերվածություն:

Ես ինչպե՞ս եմ նայելու իմ տատիկ-պապիկների աչքերի մեջ, երբ դրսում թավալագլոր է գալիս հայ կինը: Դա ներկայացում չէր, ընդհամենը վայրահաչոց էր: Ինչպե՞ս կարող էր վարչապետը որևէ հայտարարությամբ հանդես չգալ... Մի քանի օր հետո էլ նախարարներն են վարչապետի հետ թավալագլոր գալու: Մենք պահանջում ենք, որ այլասերվածության քոքը կտրեն, որովհետև ՔՊ-ում են նման որոշումները կայացնում»,- ասաց Սոնա Աղեկյանը:

| | |
4196 | 2
Facebook
COMMENT.am