Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ զայրացրեց ՀՀ վարչապետի խոսքը». Անաիդա Մովսիսյան

11:25, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Մեզ զայրացրեց ՀՀ վարչապետի խոսքը». Անաիդա Մովսիսյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով:

Բանասիրության ֆակուլտետի դասախոս Վարդան Պետրոսյանն ուսանողների նախաձեռնությունը տեղին ու ճիշտ համարեց: Ըստ նրա՝ սկզբում դպրոցներում պետք է դասավանդման որակը բարձրացվեր, հետո նոր մտածեին այդ առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին: Հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը այն առարկաներն են, որոնք ազգային դիմագիծ են ձևավորում:

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն էլ, անդրադառնալով Հարվարդի ու այլ համալսարանների հետ համեմատությանը, թե այնտեղ էլ լեզու ու պատմություն չեն անցնում, նկատեց՝ այդ պարագայում նախ՝ պետք է համեմատել Հարվարդի համալսարանի բյուջեն, ուսանողների ու դասախոսների համար ստեղծված պայմանները, հետո նոր մեզնից պահանջել այնպիսի մակարդակ, որոնք Հարվարդն արդեն հաղթահարել է:

Բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Անաիդա Մովսիսյանն էլ նշեց. «Մեզ զայրացրեց ՀՀ վարչապետի խոսքը: Օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն նա դրա մասին խոսում է կանխորոշված դատավճռի նման: Հարցը դասախոսների հետ անգամ չի քննարկվել»,- ասաց նա:

Ակցիայի կազմակերպիչ ու մասնակից ուսանողներն ասացին, որ արդյունքի չհասնելու դեպքում պատրաստ են բողոքի ակցիա իրականացնել նախարարության ու կառավարության շենքերի առջև:

13664 | 2
Facebook