Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մի քանի մոլորություններ՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ». Վահրամ Թոքմաջյան

10:20, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Մի քանի մոլորություններ՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հստակ շարադրեմ իմ տեսակետը վերջին օրերին կրկին քննարկման թեմա դարձած «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ:
     Մի քանի մոլորություններ.
     Ա. Առարկան դեռ չի հանվել դպրոցներից ու մոտ ապագայում չի էլ հանվի: Նման իրավական որոշում չկա:
     Բ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դարձել է թիրախ». չկա նման բան: Դպրոցական ծրագրերը չափազանց ծանրաբեռնված են: 12-ամյա կրթության անցումից հետո, հաշվի չեն առել սովորողների տարիքային զարգացման առանձնահատկությունները, 21-րդ դարի սովորողի հմտությունները և պահանջմունքները: Տպավորություն է, որ ով ինչ խնդիր ունի, փորձում է լուծել դպրոցի միջոցով:
     Գ. 21-րդ դարի հայկական դպրոցում չկա Մեդիագրագիտության դասընթաց, ինչն աբսուրդի ժանրից է:
     Դ. Թեման շահարկում են հատկապես այն ուժերը, որոնք ամենամեծ վնասն են հասցրել թեկուզ հենց նույն եկեղեցուն:
     Ըստ էության
     Իմ տեսակետն այս մասով եղել է հստակ առաջին իսկ օրվանից, երբ այս առարկան ներառվել է պարտադիր դասընթացներում: Առանձին դասընթացի կարիք չկա:
     Լավ է, որ վարչապետն իր լայվում անդրադառնում է հանրային զգացմունքների հետ խաղացող, երբեմն ծայրահեղ անհանդուրժողական դրսևորումներ ունեցող թեմաներին, սակայն կա մեկ առանցքային խնդիր: Երբ նա ասում է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պետք է դասավանդվի «Հայոց պատմության» շրջանակներում, ապա տեղյակ չէ, որ արդեն դասավանդվում է: Վատ է, որ նույն միտքն են կրկնում կրթության ոլորտի ներկայացուցիչնրը և վատ է, որ վարչապետին չեն ներկայացրել, որ արդեն դասավանդվում է:
     6-րդ դասարանից սկսած, երբ ընթերցեք դպրոցական պատմության դասագրքերը, դուք կտեսնեք այն հագեցվածությունը, որն առկա է եկեղեցուն առնչվող թեմաների մասով:
     Այժմ, խուսանավելու, կեղծ օրակարգերին արձագանքելու կամ դրանց առաջ ընկրկելու կարիք բնավ չկա: Ավելի լավ է, այդ հոխորտացողները հստակ պատասխան տան, թե նախկինում ինչպես էին իրենց լեգիտիմության խնդիրը լուծում եկեղեցու միջոցով և ինչու այսչափ խախտվեց պետություն-եկեղեցի սահմանը:
     Հ. Գ.
     Այս խնդիրներին դեռ առանձին կանդրադառնամ: Հուսամ, երեկ Շանթ Հ/Ը-ում տեղի ունեցած բանավաճի տեսագրության մեջ, խոսքս շատ չի կրճատվի»:

| | |
2486 | 1
Facebook
COMMENT.am