Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

09:50, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում` +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենանք +18․․․+20 աստիճան տաքություն»։

45198 | 0
Facebook