Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Դատավորների հավաք՝ «Տոսպիա» ռեստորանում․ ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»

09:45, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Դատավորների հավաք՝ «Տոսպիա» ռեստորանում․ ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում: Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եւ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել Դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2448 | 0
Facebook
COMMENT.am