Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում». Կ. Վրթանեսյան

05:05, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում». Կ. Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ իս՝ ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում՝ մեր հարևանների պատմության հետ:

Այդ ամենը՝ աշխարհագրության, իրավագիտության ու հասարակագիտության, գիտության պատմության հետ համատեղ, որպեսզի սովորողը ոչ թե ուղղակի ինչ-որ իրադարձությունների շարան անգիր անի, այլ հասկանա այդ իրադարձությունների տրամաբանությունը, կոնտեքստը:

Շատ լավ կլինի, որ սովորեն քննական մտածողության, որոշումներ կայացնելու տրամաբանությունը պատմական նյութի վրա, փորձեն մտածել, թե իրենք ինչպե՞ս կվարվեին այս կամ այն գործչի տեղում, և այլն, և այլն:

Իհարկե, այդպիսի մեգա-առարկա մշակելն ահավոր բարդ կլինի, բայց արժի»:

| | |
838 | 0
Facebook