Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Փորձենք եկեղեցու պատմության թեման նաև այս տեսանկյունից դիտարկել». Վ. Թևոսյան

02:25, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Փորձենք եկեղեցու պատմության թեման նաև այս տեսանկյունից դիտարկել». Վ. Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ վարչապետի հետ, ինքս էլ եմ տարբեր զրույցներում նույն թեզը պնդել, այդ մարդիկ թույլ չեն տա հորինեմ: Առաջարկում եմ փորձել եկեղեցու պատմության թեման նաև այս տեսանկյունից դիտարկել:

Նույնիսկ հավատավոր աթեիստները (կներեք պարադոքսալ բառախաղի համար) դժվար հերքեն, որ Հայ առաքելական եկեղեցին հայկական պատմության, մշակույթի ու ինքնության անօտարելի ու անբաժանելի մասն է:

Ես կասեի նույնիսկ հիմնական մասն է՝ հաշվի առնելով պետականության երկարատև կորուստների ժամանակ եկեղեցու կառավարչական նշանակալի գործառույթը, ինչպես նաև դերը հայոց պատմության փառավոր դրվագները մեզ հասցնելու, գրի գյուտի, դրա տարածման և լեզվապահպանման մեջ և այլն, և այլն: Դա ուզել-չուզելու խնդիր չէ, դա այդպես է ուղղակի: Հայ եկեղեցու պատմությունը հիմնականում հենց հայոց պատմությունն է, որը ազգային հենքերը թուլացնելու համար օտարի կողմից մանրակրկիտ զտվել ու հեռացվել էր ընդհանուր պատմությունից: Ժամանակը չէ՞ այն հայոց պատմության մեջ վերադարձնելու»:

| | |
1254 | 2
Facebook