Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին ձերբակալելու համար, բայց դրանք պետք է լինեն կշռադատված». Հովիկ Աղազարյան

23:20, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին ձերբակալելու համար, բայց դրանք պետք է լինեն կշռադատված». Հովիկ Աղազարյան

«Ես Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նաև Լևոն Տեր-Պետրոսյանին երկրորդ ընտրության ժամանակ չեմ համարել ՀՀ նախագահ, ես համարել եմ իրենց ՀՀ ղեկավարներ։ Եվ ես հաստատում եմ որպես քաղաքական գործիչ, որ էդ ընտրությունները տարիներ ի վեր կեղծվել են և էդ կեղծման հանգամանքը բավական է, որ լուրջ պատասխանատվության ենթարկվեն էն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել»,- Factor TV-ի եթերում ասել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 30-ին արած հայտատրարությանը, որտեղ նա նշել էր. «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն»՝ Աղազարյանն ասել է. «Շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին ձերբակալելու համար, բայց որպեսզի կարողանաս ձերբակալել որևէ անձի, պետք է այդ հիմքերը լինեն կշռադատված։ Մեզ պետք չէ 10 հավանական մեղադրյալի ձերբակալել, որոնց մեջ կա մեկ անմեղ։ Դա ճիշտ չէ, որովհետև այդ մեկ անմեղի հետևում կանգնած են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, այդ ալիքը կտարածվի և իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր կառաջանան։ Հետևաբար՝ չշտապենք, թող հանգիստ այդ գործով համապատասխան մարմինները զբաղվեն»:

Սերժ Սարգսյանը նաև հաճախ է ասում, որ շուտով բաց զրույց է ունենալու հասարակության հետ: Այս առնչությամբ եթերի ընթացքում Աղազարյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ինքը էնպիսի բան կարող է ասի, որ հասարակությունը շոկի ենթարկվի։ Վստահ եմ, որ ինքը ասելու էնպիսի բան չունի, որ վիճակ կամ տրամադրություն ստեղծի։ Ես այդքան էլ երկար ժամանակ չեմ ճանաչում մեր երիտասարդ թիմին, բայց հեղափոխության օրերին ես նրանց կողքին էի, ամեն ինչ այնքան պարզ և թափանցիկ էր, ուստի չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այնպիսի բան ասել, որ ինչ-որ մեկի մոտ զամանք առաջացնի կամ հետաքրքրություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին ձերբակալելու համար, բայց դրանք պետք է լինեն կշռադատված». Հովիկ Աղազարյան
| | |
2026 | 0
Facebook