Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հայկը Վիկտորին նկատողություն է տվել, Վիկտորն էլ՝ դիմում գրել». Բաբկեն Հարությունյան

23:25, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Հայկը Վիկտորին նկատողություն է տվել, Վիկտորն էլ՝ դիմում գրել». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկը Վիկտորին նկատողություն է տվել, Վիկտորն էլ` դիմում:

Պարզվում է, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նրանից հետո, երբ քաղաքապետ Հայկը նրան նկատողություն է տվել` աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար: Սրանում տարօրինակ ոչ մի բան չէր լինի, եթե տեղեկությունը չհրապարակվեր լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան: Գաղտնիք չէ, որ քաղաքապետարանի և անձամբ Հայկ Մարությանի աշխատանքի թափանցիկությունը դրսևորվում է շոույի տեսքով, այնպես որ, զարմանալ պետք չէ»:

| | |
3204 | 0
Facebook