Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հույս ունեմ՝ Մարուքյանն ու Զոհրաբյանն էլ չեն հավակնի դատարանի վստահությանը՝ որպես երաշխավոր». Միքայել Նահապետյան

22:40, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Հույս ունեմ՝ Մարուքյանն ու Զոհրաբյանն էլ չեն հավակնի դատարանի վստահությանը՝ որպես երաշխավոր». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժեքներից, բարոյականությունից, արժանապատվությունից, կարմիր գծերից ու այլ վեհ բաներից խոսացող մեկը փախել է, կամ, եթե կուզեք, անհետացել է գոլորշու մեջ` իր նեղ պահին ձեռք բռնած երկու քաղաքական գործչի պատիվը գետնին հավասարեցնելով։

Պատկերացնում եք չէ՞, ապագայի մեծ ամբիցիաներ ունեցող երկու ընդդիմադիր գործիչ գնում, ասում են մեր պատվով ենք երաշխավորում, որ ամբաստանյալը չի փախչի ու նա փախչում է։

Հույս ունեմ Մարուքյանն ու Զոհրաբյանը էլ չեն հավակնի դատարանի վստահությանը՝ որպես երաշխավոր»:

| | |
2267 | 1
Facebook