Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Վերմիշյանն ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է». Սարհատ Պետրոսյան

21:05, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Վերմիշյանն ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի այժմ արդեն նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի մասին հայտնելիս նշել էր, որ քաղաքաշինության բնագավառում ՀՀ-ն հետընթաց է արձանագրել՝ հանձինս Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների:

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում Պետրոսյանն ասել է, որ վերջին մեկ ու կես տարում վերոնշյալ բնագավառում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Դիտարկմանը, թե Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը հայտարարել էր, որ Պետրոսյանի ղեկավարած Կադաստրի կոմիտեն կայացած կառույց չէ, Սարհատ Պետրոսյանն ասել է. «Ես Վերնիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, լուրջ չեն ընդունում հենց իր ղեկավարած կոմիտեում, և ենթադրում եմ, որ տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանն ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է: Եվ ես կարող եմ դա ապացուցել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վերմիշյանն ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է». Սարհատ Պետրոսյան
| | |
2669 | 0
Facebook
COMMENT.am