Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի». Շարմազանով

20:25, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ:

Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն:

Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել եմ այդ խնդիրը, մինչդեռ այսօր ձեն ձուն չլսվեց:

Երկրորդ. ՀՀԿ իշխանության ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ն պաշտոնապես, գլխավոր քարտուղար Բորդյուժայի շուրթերով դատապարտեց և պրովոկացիա որակեց Ադրբեջանի գործողությունները:

Ի՞նչ ունենք այսօր. Նիկոլական վարչակարգի շնորհիվ նմանօրինակ գնահատականները բացակայում են:

Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք, որ դեռևս 2016 թ. մարտին Հայատանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջին արտագնա նիստը: Թե չէ ՀԱՊԿ ԽՎ անդամների աչքները ճակատներին թռավ, երբ ՀՀ վարչապետը ասաց՝ առաջին անգամ այսօր Հայաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստ:

Հ.Հ.Գ. Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի»:

| | |
4452 | 0
Facebook
COMMENT.am