Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվում ընդդիմությունը կլոր սեղան-քննարկում է կազմակերպել». Կարեն Հովհաննիսյան

19:50, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Բաքվում ընդդիմությունը կլոր սեղան-քննարկում է կազմակերպել». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Բաքվում, «Մուսավաթ» կուսակցության շտաբում, տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ: Կլոր սեղանին մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, «Ազգային ռազմավարական մտքի կենտրոն»-ի ղեկավար Իսա Գամբարը, քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն, «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը և նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը: Այս կազմը բավականին հատկանշական կազմ է, քանի որ գրեթե բոլորն էլ 90-ականների իշխանության ներկայացուցիչ են: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված են եղել նաև «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Իլքար Մամմեդով, «Ժողովրդական կուսակցություն» նախագահ Փանահ Հուսյենովը , ովքեր նախապես հաստատել էին իրենց մասնակցությունը ,սակայն չէին ներկայացել: Կլոր սեղան-քննարկման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ներքին քաղաքական ստեղծված իրավիճակը, այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները և այլն: Քննարկումը ուղեկցվել է իշխանության հասցեին բավականին սուր քննադատական ելույթներով»:

6394 | 0
Facebook