Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել». Նիկոլ Փաշինյան

16:45, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը:

Հիշեցնեմ, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 2018 թվականին՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնում էր 13-րդ տեղը բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք և տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ութնյակում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

| | |
3891 | 0
Facebook
COMMENT.am