Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Տպավորություն է, որ Արսենը պահվում է կալանքի տակ՝ նախաքննությանը «հաճո» ցուցմունք տալու համար». Դ. Իոաննիսյան

16:25, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Տպավորություն է, որ Արսենը պահվում է կալանքի տակ՝ նախաքննությանը «հաճո» ցուցմունք տալու համար». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոստացել էի անդրադառնալ Արսեն Բաբայանի կալանավորման դեպքին:

Կար անցումային չգրված մի կանոն՝ նախորդ ռեժիմի օրոք հանցանք գործած պաշտոնյաները պետք է նստեն, եթե ձեռքերն արյունոտ են, հակառակ դեպքում պետք է վերադարձնեն հանրությանը հասցված վնասը և ազատ ապրեն:

Բայց Արսեն Բաբայանին մեղսագրվող արարքը ոչ ենթադրում է հասցված վնասի հատուցում և ոչ էլ արունոտ է: Ինձ մոտ տպավորություն է, որ Արսենը պահվում է կալանքի տակ զուտ այն բանի համար, որ տա նախաքննությանը «հաճո» ցուցմունք:

Հ.Գ. Այդուհանդերձ, չեմ կասկածում, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը զուգորդվել է կեղծիքներով»:

| | |
1484 | 1
Facebook
COMMENT.am