Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

Էրդողանը չի բացառել ռուսական կործանիչների ձեռք բերման հնարավորությունը

17:00, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Էրդողանը չի բացառել ռուսական կործանիչների ձեռք բերման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռք բերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի Թուրքիային մատակարարել F-35 կործանիչները:

«Երբ մենք ձեռք էինք բերում ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը, որևէ մեկից թույլտվություն չէինք խնդրում, եթե համապատասխան որոշում կայացնենք, ապա կգնենք այն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Եթե F-35-ի հարցը չլուծվի, կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»,- հավելել է Էրդողանը:

| | |
1205 | 0
Facebook
COMMENT.am