Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եթե նա դրսում լինի, ես չգիտեմ՝ մեզ հետ ինչ կկատարվի». Արա Ղարագյոզյան

16:15, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Եթե նա դրսում լինի, ես չգիտեմ՝ մեզ հետ ինչ կկատարվի». Արա Ղարագյոզյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկել էր՝ պնդելով, որ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու հիմքերը դեռ պահպանվում են, և ազատության մեջ լինելը Ռ. Քոչարյանի պարագայում անընդունելի է: Տուժող Ս. Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ Մ. Պողոսյանն էլ հավելել էր, թե Ռ. Քոչարյանի ունեցած ռեսուրների պարագայում նրա ազատության մեջ մնալը ռիսկ է՝ դատավարության կողմերի վրա ճնշումներ գործադրելու առումով: Տուժողների շահերի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել էր. «Եթե նա դրսում լինի, ես չգիտեմ՝ մեզ հետ ինչ կկատարվի»:

| | |
4134 | 0
Facebook