Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ORSIS-ը հայտարարել է, որ Երևանը փորձել է ոչ պաշտոնական կերպով լուծել զենքի պայմանագրի հարցը

21:30, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Ռուսական ORSIS-ը հայտարարել է, որ Երևանը փորձել է ոչ պաշտոնական կերպով լուծել զենքի պայմանագրի հարցը

Ռուսական ORSIS ընկերությունը (մտնում է «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ) հայտարարել է, որ ոչ պաշտոնական հրավերներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից` լուծելու գերատեսչության հետ զենքի խմբաքանակի մատակարարման տապալված մրցույթի հարցը: Փորձեր են եղել նաև ընկերության հետ ոչ ֆորմալ կապ հաստատելու, ենթադրաբար, ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած մի քանի անձանցից, այսօր ТАСС գործակալությանը հայտնել է ORSIS-ի խոսնակը:
     «Մենք ստացանք ոչ պաշտոնական հրավերներ՝ (խմբ.՝ Հայաստանից) գալ և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Փորձեր են եղել ընկերության հետ ոչ ֆորմալ կապ հաստատել պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած որոշ անձանցից»,- հայտարարել է խոսնակը:
     Միևնույն ժամանակ, «Պրոմտեխնոլոգիան» հույս է հայտնել, որ գործը դատարան չի հասնի:

5371 | 0
Facebook