Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Լեզվի կոմիտեի նոր հորդորակը՝ հայկական հումորային ֆիլմերի սխալների մասին

18:25, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի նոր հորդորակը՝ հայկական հումորային ֆիլմերի սխալների մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Լեզվական սխալներ հայկական հումորային ֆիլմերից.

«Սա Նյու Յորքում համար առաջին վիսկին էր» («Պահանջվում է միլիոնատեր»):
     Ճիշտ է` «համար մեկ» կամ «առաջին», բայց ո՛չ երբեք «համար առաջին»: Նույնն էլ մյուս բոլոր թվականների դեպքում է՝ «համար երկու» կամ «երկրորդ», «համար տասը» կամ «տասներորդ» և այլն: Պարզապես պիտի հիշենք, որ «համար» բառի հետ դրվում են միայն քանակական թվականներ:

«Խնդիրը նրանում է, որ ընկերս ամաչկոտ է» («Ուրիշի փոխարեն»): Ռուսերենում խնդիրը լինում է նրանում` в том, իսկ հայերենում ճիշտ է` «խնդիրն այն է»: Այստեղ ճիշտ կլիներ՝ «Բանն այն է, որ ընկերս ամաչկոտ է»»:

| | |
2624 | 1
Facebook
COMMENT.am