Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս ընտանիքին կացարանով ապահովելու խնդրանքով դիմում եմ իշխանություններին». Վահան Թումասյան

14:40, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Այս ընտանիքին կացարանով ապահովելու խնդրանքով դիմում եմ իշխանություններին». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ընտանիքն իր կյանքում աննկարագրելի ծանրություն և ողբերգություն է տեսել, ինչը չեմ կամենում որևէ մեկին:
     Նրանց գիտեմ դեռևս 2011 թվականից, երբ Գյումրու մոտակա գյուղերից մեկի կիսաքանդ մի կառույցում անխնամ վիճակում տեսնելուց հետո դիմեցինք պատկան մարմիններին և հետամուտ եղանք, որ նրանք տեղափոխվեն և բնակվեն հատուկ խնամքի կենտրոններից մեկում: Երկու քույր և երկու եղբայր են, մեծը՝ 19 տարեկան է և դեռևս անձնագիր չունի, որևհետև հաշվառման վայր չունի: Ամենափոքրն էլ 12 տարեկան է: Հայրը աշխատում է քաղաքի ամենահին գերեզմանոցում, որի հարևանությամբ տեղադրված, հոսանքից, ջրից և կոմունալ այլ հարմարություններից զուրկ բանվորական տնակում էլ գիշերում է: Նա գրեթե ամեն օր այցելում է այդ խնամքի կենտրոնը և հիմնականում երեխաների հետ շփվում է այնտեղ: Իսկ արձակուրդների ընթացքում երեխաներին բերում է հենց այդ տնակը: Հոր և երեխաների ճակատագիրն անհայտ է, թե խնամքի կենտրոնից դուրս գալուց հետո որտեղ են նրանք բնակվելու, հայտնի չէ:
     Հ․Գ․ Այս անգամ ահավոր ծանր կենսագրություն ունեցող 4 երեխաների և նրանց հորը կացարանային պայմաններով ապահովելու խնդրանքով դիմում եմ ոչ միայն Շիրակ կենտրոն լավագույն բարեկամներին և բարեգործական ծրագրերի հովանավորներին, այլ նաև իշխանություններին»:

| | |
1979 | 0
Facebook