Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հարցեր «Իմ քայլը» դաշինքին». Վահագն Ավագյան

17:10, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Հարցեր «Իմ քայլը» դաշինքին». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ.-ի Ապրիլյան պայմանավորված պատերազմի օրերին պաշտպանության փոխանախարար եղած Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով «կփարատի բոլոր բանսարկությունները ու ասեկոսեները»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտության դեպքում պատասխանելու հանձնաժողովի հարցերին: Նաև ավելացրել է, որ եղել են մեր կողմից որոշ թերացումներ, որոնք հետագայում շտկվել են:

Հարցեր «Իմ քայլը» դաշինքին.

1. Ինչո՞ւ եք հանձնաժողով ստեղծել, միանգամից Սերժ Սարգսյանին հարցնեիք հանրությանը ինչ ասենք՝ կասեր:

2. Ինչպե՞ս է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացել փակ հանձնաժողովի քննարկումների արդյունքներին և վստահությամբ հայտնել սպասվող եզրակացությունը:

3. Նման բարձրաստիճան պաշտոնիայի հայտարարությունը չի՞ կարող կաշկանդել հանձնաժողովին իր լիազորությունների շրջանակներում կատարելու անհրաժեշտ բացահայտումները»:

| | |
1542 | 0
Facebook
COMMENT.am