Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը՝ Վաղարշակ Հարությունյանի հայտարարության մասին

13:20, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Անդրանիկ Քոչարյանը՝ Վաղարշակ Հարությունյանի հայտարարության մասին

«Վաղաշակ Հարությունյանի փորձը, կապերը ՀԱՊԿ կառույցների հետ կարելի է օգտագործել: Վ.Հարությունյանի խոսքերն ասում են այն մասին, որ ունենք մտահոգություններ, բայց ոչ այնքան սուր ընկալումներով». նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա խոստացավ, որ նախկին նախարարի հետ կքննարկեն այն մտահոգությունները, որոնք ինքը տեսանելի ապագայում տեսնում է: Ըստ նրա՝ և՛ ՀԱՊԿ, և՛ այլ հարթակներում հարցը միշտ քննարկման առարկա եղել է:

«ՀԱՊԿ-ը իր ձևավորման էվոլյուցիոն ընթացքի մեջ է, և ինքն էլ գնում է ուժեղացման, հստակեցման գործընթացների իրականացմանը: Կարողանում է ձևավորել այն օրակարգը, որը հնարավորություն կտա բարձրացված հարցերին հստակ պատասխան տալու և նույնիսկ կանխելու այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են աղետալի լինել ՀԱՊԿ անդամ և ոչ անդամ երկրների հակամարտությունների շրջանում»,- ամփոփել է Ա.Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելը լուրջ խնդիր է: «Երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ, կոլեկտիվ անվտանգություն, մենք պետք է հասկանանք, որ դրա հիմքում դրված է մի օրենք, որ մեր պետության համար սպառնալիքը սպառնալիք է բոլոր պետությունների համար, և պետությունները չպիտի գործեն ու անեն քայլեր, որ ուղղված կլինի որևէ պետության ռազմական անվտանգության դեմ։ Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ»,- ասել էր Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի, պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, զենք մատակարարելով, չխախտեն այն բալանսը, որն առկա է ղարաբաղյան հակամարտության գոտում։

| | |
4232 | 0
Facebook