Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հայկական բանակն այսօր նշում է հետախույզի օրը

12:05, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Հայկական բանակն այսօր նշում է հետախույզի օրը

Նոյեմբերի 5–ին հայկական բանակը նշում է Հետախույզի օրը: 1992թ. այս օրն ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։

Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների և արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն դրսևորելու պատրաստակամություն:

Այս ամենն ամփոփված էր ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցադրական ելույթում: Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվեցին առանձին հետախուզական խմբեր` որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ, իրականացնում դիվերսիոն գործողություններ թշնամու թիկունքում:

| | |
938 | 1
Facebook