Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինչո՞ւ ՀԱՊԿ օրակարգ չի մտցվում հայ-ադրբեջանական սահմանի կրակոցների հարցը». լրագրողները՝ Ալեն Սիմոնյանին

12:45, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ ՀԱՊԿ օրակարգ չի մտցվում հայ-ադրբեջանական սահմանի կրակոցների հարցը». լրագրողները՝ Ալեն Սիմոնյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի կրակոցներին ասել է, որ հարցը միշտ բարձրացվել է և բարձրացվելու է, ինչ վերաբերում է այն այսօրվա օրակարգում ընդգրկելուն, ապա Սիմոնյանը նշել է, որ դա իր որոշելիքը չէ. եթե իրավասու պաշտոնյաները որոշեն այն օրակարգ ընդգրկել, կընդգրկվի, և ինքն էլ կներկայացնի ՀՀ դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ նիստում ինքը հանդես է գալու ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող ելույթով:

| | |
1922 | 2
Facebook