Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական ԶՈւ-երը քրդերի մոտ հայտնաբերել են ԱՄՆ ականանետային հրետանային գնդակներ

11:10, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքական ԶՈւ-երը քրդերի մոտ հայտնաբերել են ԱՄՆ ականանետային հրետանային գնդակներ

Թուրքական Զինված ուժերը Սիրիայում հայտնաբերել են քրդական ուժերի պահեստ՝ ԱՄՆ ականանետային հրետանիների գնդակներով, գրում է Anadolu-ն:
     Գործակալության տվյալներով՝ ականանետային հրետանիների գնդակները պահվել են հատուկ պահեստւմ՝ «հակառակ ԱՄՆ-ի այն խոստումներին, որ զենք ու զինամթերքը դուրս է բերվել Սիրիայից»:
     Առգրավված 60 արկղերից յուրաքանչյուրում պահվել է ԱՄՆ-ում արտադրված 120 մմ երկու ականանետային հրետանային գնդակ։
     Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը` «Խաղաղության աղբյուր» գործողության վերաբերյալ, ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի կողմից զենքի հանձնմանը:

6848 | 1
Facebook