Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Աստիճանաբար ուրվագծվում է Սարգսյան-Քոչարյան տանդեմի ռազմավարությունը». Գարեգին Միսկարյան

10:25, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Աստիճանաբար ուրվագծվում է Սարգսյան-Քոչարյան տանդեմի ռազմավարությունը». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստիճանաբար ուրվագծվում է Սարգսյան-Քոչարյան (ՍԱՔՈ) տանդեմի ռազմավարությունը։ Բայց նախքան այդ ռազմավարության մասին խոսելը հարկ է հասկանալ, թե ինչ կա, ինչ է կատարվում։

Ուժերը, որոնք վաղ թե ուշ պիտի միավորվեն Նիկոլի կառավարությունը չեզոքացնելու նպատակով, հասկացել են, որ պիտի ունենան գաղափարական հենք։ Հաշվի առնելով վերջին «սրացումները» կարելի է կռահել, որ այդ գաղափարական հենքը, ըստ ամենայնի, դիտարկվում է «պահպանողականությունը»։ Դա, ըստ ՍԱՔՈ ստրատեգների, ներկա կառավարության թույլ տեղն է, քանի որ ռեֆորմների համար անհրաժեշտ է լինելու որոշակի տաբուների խախտում և վաղ թե ուշ հնի ու նորի այդ բախումը լինելու է հենց այդ դաշտում, կամ որ Նիկոլի համար ավելի վատ է` ռեֆորմներ չի լինի և էդ դեպքում «յուրայինները» կսկսեն դժգոհել և մեղադրել հեղափոխության արժեքներին դավաճանելու մեջ։

Դիտարկենք, թե ովքեր և ինչպես են դրսևորում իրենց այսօրվա «քաղաքական» դաշտում։

ՀՀԿ - կարծում եմ՝ հիմնավորելու կարիք չկա, թե ինչպիսի վառ «պահպանողական կուսակցություն» է և ինչ «արժեքներից» են անընդհատ խոսում ՀՀԿ առաջամարտիկները:

ԲՀԿ - չնայած գաղափարական հենքի բացակայությունը, նկատենք, որ վերջին օրերին Գևորգ Պետրոսյանն «անձնվիրաբար պայքարում» է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, իսկ Նաիրա Զոհրաբյանը խիստ դատապարտեց Հանրապետության հրապարակի «ներկայացումը»։

ՀՅԴ - դաշնակցությունը նույնպես հայտնի է իր պահպանողական հայացքներով, դրա մասին էլ խոսելը ավելորդ է, պարզապես փաստենք, որ նրանք «պահանջում են» ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, հենց «ազգայինը չպահպանելու համար։ (Եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելը և բուհերի ծրագրից Հայոց լեզուն հանելը դիտարկվում է որպես ազգակործան նախաձեռնություններ)

ՀԱԵ- ամենապահպանողական կառույցն է, որ ավելի շատ հետևորդ ունի քան ցանկացած կուսակցություն ու եթե հաշվի չառնենք այն, որ եկեղեցին պիտի քաղաքականությունից անջատ լինի, պարզ է չէ՞, որ Գարեգինին Բ-ին բացարձակ ձեռնտու չի, ցանկացած առաջադիմական գաղափար։ Առավել ևս այն պարագայում, որ օդում կախված է եկեղեցին հարկվելու հեռանկարը։

Լուսավոր- ճիշտ է, ԼՀ-ն առաջին հայացքից պահպանողական կուսակցություն չի, բայց հաշվի առնելով, թե ով է պատվիրում երաժշտությունը, կասկած չկա, որ վաղ թե ուշ այդ «միավորումը» լինելու է։

Ուժայիններ- Առնվազն ոստիկանությունը, որը անցել է Վովայի թրի տակով, բացարձակ մեծամասնությամբ «պահպանողականներ են»։ Բանակում, ամեն պոստ իր մատուռն ունի։ Չի կարելի չնկատել վերջերս շրջանառվող «գեներալիտետի» դժգոհությունները։ ԱԱԾ-ԿԳԲ-ի մասին էլ չեմ խոսում։

Պահպանողական հանրության զգացմունքների հետ խաղացողների մեջ պրոպագանդայի առումով պակաս դեր չունեն մանր ու միջին ժուլիկները` Սորոսի դեմ «պայքարով», հրապարակի մետրոն խնկարկելով, սատանիզմի հետ կապելով ամեն հիմար դրսևորում, «Ստամբուլը Թուրքիայի մայրաքաղաքն է և վերջ», և այլն։

Բայց մի կարեոր հանգամանք կա. վերը թվարկածները բոլորը կամ արդեն ունեն իրենց «էլեկտորատը», կամ հարյուր հազարավոր հայ «պահպանողականների» համար, ում «աչքերը պիտի բացվեն» ժամանակի հետ, ամեն կերպ ասոցացվում են «հների», թալանի և անարդարության հետ։

Եվ ինչ է մնում անել «ՍԱՔՈ» դաշինքին, եթե ոչ «ազնիվ» մարդկանցով համալրված «կենտրոնամետ-պահպանողական» մի կուսակցություն հիմնել, որը «իր ժողովրդավար առաջնորդի հետ միասին կփրկի երկիրը նախկին թալանչիներից և ներկա ապիկարներից»։ Բնական է, որ այդ կուսակցության մեջ կլինեն բազմաթիվ իրական ազնիվ մարդիկ, մոլորյալներ, ովքեր անկեղծ կհավատան իրենց «առաքելությանը», բայց իրականում ներքաշվելու են կեղտոտ խաղի մեջ։ Սպասենք ՍԱՔՈ նոր կուսակցության «ծնունդին»։

Աստված մեր հետ

Ձեր` Գարեգին

ՀԳ.
     Էս ամեն ինչի մեջ մի բան է ուրախացնում` որ Նիկոլը այսքանը հասկանում է, ու «Սերժի» առանձնատան օրհնման արարողությամբ շախ հայտարարեց «ավանդական արժեքների համար պայքարողներին»։ Դե իսկ երկարաժամկետ պլանում էդ համատեքստում «Օջախի-ընտանիքի» դերի մասին էլ չեմ խոսում»։

| | |
5309 | 0
Facebook
COMMENT.am