Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ճիշտ կլիներ, որ նախարարդ ինքը մեկնաբաներ իր մտքի «գոհարները». Գագիկ Եղիազարյան

10:00, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Ճիշտ կլիներ, որ նախարարդ ինքը մեկնաբաներ իր մտքի «գոհարները». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն վարչապետ երևի ճիշտ կլիներ, որ նախարարդ ինքը մեկնաբաներ իր մտքի «գոհարները»։
     Լավ է, որ ուզում եք, որ հայկական ԲՈՒՀ-երի մակարդակը բարձրացնեք Սորբոնի ու Հարվարդի մակարդակի, բայց դա պետք է սկսել մանկապարտեզից ու դպրոցից, ոչ թե բուհերում առարկաները պարտադիր ու ոչ պարտադիր անելուց։ Եթե ուզում եք ԲՈՒՀ-ի մակարդակը բարձրացնեք՝ ուղղակի ընդունեք օրենք, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը որոշի առարկաների ցանկը, որոնք պետք է ուսուցանվեն, իհարկե այդ ղեկավարությունն էլ չպետք է պետական պաշտոնյաներից բաղկացած լինի։
     Այ, որ դպրոցում ինչպես հարկն է Հայոց Լեզու, Հայ Գրականություն և Հայոց Պատմություն դասավանդվի, հնարավոր է, որ ԲՈՒՀ-ում պարտադիր չլինի, բայց դեռևս դպրոցը հեռու է բարձրորակ միջնակարգ կրթօջախ լինելուց։
     Ինչ վերաբերում է «Եկեղեցու Պատմությանը», եթե քո տգետ նախարարը խոսեր ոչ թե առարկան հանելուց, այլ ներառելուց՝ այսքան աղմուկ չէր լինի։
     Ասում ես՝ ազատություն, արվեստ, մշակույթ... պրն վարչապետ նախ՝ այո, թող ամեն մեկն իր նախընտրած արվեստով զբաղվի և կամ մշակույթի կրողը լինի, բայց թող ԿԳՄՍ նախարարությունը խրախուսի ազգային մշակույթի և արվեստի տարածումը և ոչ թե ինչ որ օտարածին և օտարահունչ երևույթների, որը, ճիշտն ասած, դժվար է կամ անհնար արվեստ և մշակույթ անվանել։
     Հայ ժողովրդի մաքառմամբ և զրկանքներով ստեղծված պետության ներսում այդ պետական գումարներով ազգայինն է պետք խրախուսել և տարածել, ոչ թե ապազգայինն ու օտարածինը...
     Ամենավերջում ասեմ՝ ինչից ասես խոսում ես, բայց այ հիմնահարցերի և հիմնախնդիրների մասին՝ ո՛չ. Արցախից խոսիր, խոսիր, թե ի՞նչ քայլեր ես ձեռնարկում, որպեսզի վերջապես Արցախը դե յուրե վերամիավորվի մայր հայրենիքին և այդ երեսուն տարիների հայ ժողովրդի կրած զրկանքներն ու զոհողությունները ցանկալի արդյունք տան: Խոսիր չկատարված խոստումներիցդ՝ ե՞րբ է նոր սահմանադրությունը (միասնական՝ Արցախը ներառյալ), նոր կուսակցությունների մասին օրենքը, անցումային արդարադատությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումը, վեթինգը և մնացած մնացածը լինելու...
     Թե չէ դրել ես լո-լո ես կարդում...»:

| | |
1753 | 1
Facebook