Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Արմեն Գրիգորյանի հարսանիքը՝ Արցախում. ով է հարսնացուն, և ովքեր են ներկա լինելու հարսանիքին. «Ժամանակ»

09:30, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Արմեն Գրիգորյանի հարսանիքը՝ Արցախում. ով է հարսնացուն, և ովքեր են ներկա լինելու հարսանիքին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Այս շաբաթ տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը:

Գրիգորյանը որոշել է հարսանյաց արարողությունը կազմակերպել հայրենի Արցախում՝ թերևս ցույց տալու համար, որ ինքը շարունակում է մնալ արցախցի:

Հարսնացուի մասին հայտնի է, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: Հարսանիքին ներկա է լինելու հայաստանյան և արցախյան քաղաքական իշխանական էլիտան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6578 | 0
Facebook