Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնական խնդիրը չափազանց ցածր որակն է». Ստեփան Դանիելյան

08:45, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնական խնդիրը չափազանց ցածր որակն է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնական խնդիրը դրանց չափազանց ցածր որակն է։ Մեծ հաշվով դա վերաբերում է նաև «Հայ Ժողովրդի պատմություն» առարկային։

Շատերը կարծում են, որ այդ առարկաների իմաստը տարեթվերն ու դեպքերի նկարագրությունն անգիր անելն է։ Ես ինքս սկսեցի Հայաստանի պատմությունից գլուխ հանել Իրանի, արաբների, Բյուզանդիայի, Վրաստանի ... պատմությանը ծանոթանալուց հետո, երբ արդեն սկսեց պարզվել, թե ինչ ու ինչու է կատարվել։

Օրինակ՝ մի երկու հարյուր տարի տարի հետո, չիմանալով Սովետական Միության պատմությունը, ոնց կլինի հասկանալ, թե ինչու Հայաստանը «վերցրեց» ու անկախացավ։

Նույնը եկեղեցու պատմությանն է վերաբերում, որը հնարավոր չի հասկանալ, առանց ընդհանուր պատմության ու քրիստոնեական աստվածաբանական վեճերի մասին պատկերացում ունենալու, թեկուզ մակերեսային կերպով։

Հիմնական թեման դասագրքերի որակն է, մնացածը երկրորդական է։

Հ.Գ. Հա, 301 թվականին չենք քրիստոնեություն ընդունել, դա ակնհայտ սուտ է, բայց դեմ չեմ, որ աշխարհին այդպես ներկայանանք։ Պրոբլեմը սխալ պատկերացումներով սովորելն է»:

| | |
976 | 0
Facebook