Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նախատեսում ենք ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող մի շարք ծառայություններ». Զարուհի Բաթոյան

23:40, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Նախատեսում ենք ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող մի շարք ծառայություններ». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ տարի նախատեսում ենք ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող տնային խնամքի և ցերեկային հոգածության ծառայությունները։
     2019-ի հետ համեմատած 2020 թվականին շուրջ 500 մարդ ավելի կընդգրկվի մեր ծրագրերում։
     Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց։
     Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2020-ին նախարարությունը մտադիր է ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում»:

| | |
1259 | 0
Facebook
COMMENT.am