Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ադրբեջանի ԶՈՒ-ն անցկացնում է ուսումնամարզական տակտիկական պարապմունքներ». Կարեն Հովհաննիսյան

22:50, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանի ԶՈՒ-ն անցկացնում է ուսումնամարզական տակտիկական պարապմունքներ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն անցկացնում է ուսումնամարզական տակտիկական պարապմունքներ մարտական կրակայինով: Մարտական կրակով հրետանահրթիռային վարժանքներն անցնում են ԱԹՍ-ների կիրառմամբ, որոնց հետախուզական տվյալների հիման վրա որոշվում է հակառակորդի խոցման ենթակա թիրախը, որոնք մուտքագրվում են համակարգիչ, տրվում կորդինատները և խոցում թիրախը: Եթե նայենք վերջին նկարը, ապա կտեսնենք, որ կրակն իրականացվում է հարթավայրից դեպի լեռնային վայր: Սա առավելագույնս մոտեցրել են հնարավոր պատերազմի վիճակին: Հայնտի է, որ Արցախում հենց մեր դիրքավորվածությունն այսպես է՝ լեռների ավարտից հետո, երբ սկսվում է հարթավայրային հատվածը, հիմնականում հենց սահմանն է: Ապրիլյան պատերազմին նույն այսկերպ Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ է կրակ վարել:
     Այս ուսումանկան վարժանքին Ադրբեջանն օգտագործել է թիկունքը խոցող հեռահար հրետանի»:

| | |
1298 | 0
Facebook