Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես խանգարում էի Թորոսյանին և Վանեցյանին, դրա համար իմ դեմ արշավ սկսվեց». Դավիթ Սանասարյան

22:35, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Ես խանգարում էի Թորոսյանին և Վանեցյանին, դրա համար իմ դեմ արշավ սկսվեց». Դավիթ Սանասարյան

«Իմ դեմ արշավ սկսվեց, որովհետև ես խանգարում էի: Ես ենթադրում եմ, որ խանգարում էի և՛ Արթուր Վանեցյանին, և՛ Արսեն Թորոսյանին, հնարավոր է և շատ-շատերին, որովհետև ՊՎԾ-ն մի մարմին է, որը կարող է վերհսկողություն իրականացնել բոլոր պետական մարմիններում»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ բժշկական հաստատություններում, Արսեն Թորոսյանի գլխավորած կառույցում և ենթակա մարմիններում ՊՎԾ-ն պլանավորել էր իրականացնել մեծ ստուգումներ և, ինչպես եթերում նշել է Սանասարյանը, դրանցից մի քանիսում իրականցված ստուգումներն «Արսեն Թորոսյանի դուրը չեն եկել»:

«Ես իմ գործունեությամբ գիշեր-ցերեկ արել եմ ամեն ինչ, որ պետությունը օգտվի: Եվ ինչի մեջ, որ մեղադրում են ինձ, ես նորից արել եմ այն աշխատանքը, որ դիալեզի շուկայում կարգուկանոն հաստատվի, որ այնպես չլինի, որ կան արտոնյալներ, որ կարող են «Գնումների մասին» օրենքը շրջանցելով պետության հաշվին մեծ գումարներ վաստակել»,-ասել է Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես խանգարում էի Թորոսյանին և Վանեցյանին, դրա համար իմ դեմ արշավ սկսվեց». Դավիթ Սանասարյան
4321 | 0
Facebook