Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

Արայիկ Հարությունյանը՝ Մել Դալուզյանի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորման մասին

22:05, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Արայիկ Հարությունյանը՝ Մել Դալուզյանի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորման մասին

Տևական ժամանակ է՝ համացանցը քննարկում է այն հանգամանքը, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 20 մլն դրամ է տրամադրվել սեռը փոխած ծանրորդ Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար:

Ըստ հրապարակումների՝ ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմությունն է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այլն:

Այսօր այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ի եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Սա համատեղ մեծ նախագիծ է, որը ֆինանսավորվում է, եթե չեմ սխալվում, մեծամասամբ ճապոնական կառավարության կողմից: Հանձնաժողովը կրկին դրական եզրակացություն է տվել փոքր հատվածով այդ ֆիլմի նկարահանման համար և պետք է նայել արդյունքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արայիկ Հարությունյանը՝ Մել Դալուզյանի վերաբերյալ ֆիլմի ֆինանասավորման մասին
| | |
4187 | 2
Facebook