Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պայթեց այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը». Բաբկեն Հարությունյան

21:40, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Պայթեց այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը բացահայտեց իր հակաՀԱՅ քաղաքականությունը:

Նիկոլը լայվով անհեթեթ համեմատություններով և զավեշտալի պատրվակներով ուզում է հիմնավորել «Հակոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից, իսկ «Հայ գրականություն», «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները` բուհերից հանելը: Ասում է` ինչի՞ ենք տարանջատում եկեղեցու և հայոց պատմությունը իրարից, դե հայոց լեզուն էլ միացրեք հայ գրականությանը, հետո դա էլ միացրեք հայոց պատմությանը և դարձրեք մեկ առարկա` հայոց պատմություն, վերջում էլ հայոցը հանեք թող մնա պատմություն: Նիկոլը խոսում է Օքսֆորդի համալսարանից, առաջադիմությունից` միաժամանակ ազգայինը համարելով հետադիմություն:
     Այսօր Նիկոլը նաև շատերի համար բացահայտվեց` կրկնելով նախարար Արայիկի խոսքերը` հաստատեց, որ այդ ազգակործան և հակապետական ծրագրերի հետևում հենց ինքն է կանգնած: Պայթեց նաև այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը` վատը: Վարչապետի մակարդակով բացահայտ վարվում է հակաՀԱՅ քաղաքականություն, և դրա համար նույնպես Նիկոլը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

| | |
6411 | 1
Facebook