Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում». Փաշինյան

20:10, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ «զրույց քաղաքացու հետ» ձևաչափին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շփվելով քաղաքացիների հետ: Նա մասնավորապես անդրադարձ կատարեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդելու պարտադիր սկզբունքին: «Մենք հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում: Ուրեմն այս տրամաբանությամբ մենք պետք է ունենանք հայ ժողովրդի պետականության պատմություն, մշակույթի պատմություն և այսպիսի բազմաթիվ առանձնացված առարկաներ, ինչը, հասկանում ենք, որ անհնարին է: Այո, խորհրդային ժամանակներում մեր պատմության դասագրքերում հնարավորինս նսեմացված է եղել կրոնի տեղը, բայց անցել են այդ ժամանակները: Հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք միասնական պատմություն ստեղծենք՝ առանց իրարից տարանջատելու մեր պատմության չափազանց կարևոր ինստիտուները: Առանձնացնելով՝ մենք հակադրում ենք այդ երկուսն իրար»:

Նա նաև տարակուսեց, որ հայկական բուհերի մասնագիտական գրականությունն օտար լեզվով է, բայց այդ հարցը ոչ ոք չի բարձրացնում:

5044 | 1
Facebook