Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Պարզաբանում՝ Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ

18:00, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Պարզաբանում՝ Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ

Այսօր Արարատի մարզի դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ քննչական կոմիտեի
     Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով:
     Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` հայտնում ենք, որ Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Արտաշատ քաղաքի՝ 1976թ. ծնված բնակչին՝ Գրիշա Հակոբյանին, մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով), փաստաթղթեր (անձնագիր) կեղծելու (4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) և ՀՀ պետական սահմանը մի քանի անգամ ապօրինի հատելու համար (3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով): Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
     Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հնչող մտահոգություններին, հայտնում ենք՝ Գրիշա Հակոբյանի հարազատներին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջինս գտնվում է հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
     հասարակայնության հետ կապերի բաժին

| | |
1403 | 0
Facebook
COMMENT.am