Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Անցում «կառավարելի» քաոսից դեպի «անկառավարելի» քաոս». Արթուր Ղազինյան

17:05, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Անցում «կառավարելի» քաոսից դեպի «անկառավարելի» քաոս». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ընդունված է համարել, որ պետության և հասարակության մեջ քաոսի աստիճանը որոշվում է հասարակական հարաբերությունները կարգավորող գրված և չգրված օրենքների կիրառության արդյունավետության աստիճանով: Անկախությունից ի վեր` Հայաստանը գտնվել է «կառավարելի քաոսի» վիճակում, քանի որ ընդունված օրենքները սահմանափակ կիրառելիություն և արդյունավետություն են ունեցել:

Հասարակական հարաբերությունների կարգավորման ամբողջ ծանրությունն ընկած էր հասարակության հիմքում դրված ավանդական արժեքների, սկզբունքների և իդեալների վրա, որոնցով առաջնորդվում էին հասարակության տարբեր շերտեր՝ փոխհարաբերությունների կանոնակարգման ու կարգավորման նպատակով:

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում իշխանությանն աջակցող և դրա մաս կազմող տարբեր շերտերի ու խմբերի կողմից թիրախավորվել են ավանդական արժեքներն ու իդեալները՝ «անկառավարելի քաոսի» առաջացման և խորացման թաքնված նպատակով:

Հասարակական հարաբերությունները կարգավորող ավանդույթների, արժեքների և իդեալների սննկացումն ու բարոյազրկումն անխուսափելիորեն կհանգեցնի ներքին լրջագույն հակասությունների, ատելության և թշնամության մթնոլորտի խորացման՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով:

Ցավոք, այս ծրագրի իրագործման համար որպես գործիք և միջոց է ընտրվել ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, որը՝ իր կոչումով և առաքելությամբ, կոչված է գործել տրամագծորեն այլ տիրույթում:

Իշխանությունը պետք է համարժեք գնահատական տա ստեղծված իրավիճակում՝ կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով ստեղծված իրավիճակի համար»:

| | |
1769 | 0
Facebook
COMMENT.am