Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան զորախումբը լքել է Սիրիայի հյուսիս-արևելքը և հատել Իրաքի հետ սահմանը

16:45, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Ամերիկյան զորախումբը լքել է Սիրիայի հյուսիս-արևելքը և հատել Իրաքի հետ սահմանը

Ամերիկյան մեծ զորախումբը՝ մի քանի տասնյակ ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ, այդ թվում ծանր բեռնատարներ, լքել է Սիրիայի հյուսիս-արևելքը և հատել Իրաքի հետ սահմանը, գրում է սիրիական SANA գործակալությունը: Շարասյունը կազմված է եղել նաև ամենագնացներից և ռազմական շինարարական տեխնիկայից, որոնք տեղափոխվել են հատուկ հարթակների վրա: Ըստ գործակալության, շարասյունն ուղևորվել է դեպի «Էլ Վալիդ» անցակետ, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին:

4702 | 0
Facebook