Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսում Թրամփին մեղադրել են Սիրիայի ժողովրդի նավթը զավթելու մեջ

17:15, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Կոնգրեսում Թրամփին մեղադրել են Սիրիայի ժողովրդի նավթը զավթելու մեջ

Նախագահի դեմոկրատ թեկնածու և կոնգրեսական Թուլսի Գաբբարդը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և մեղադրել նրան Սիրիայի նավթի հանքավայրերը զավթելու մեջ, հաղորդում է Fox News-ը:
     «Եկե՛ք սկսենք ամենակարևորից՝ ինչո՞ւ են մեր զորքերը մնում Սիրիայում... Մեր զինվորների խնդիրն է ապահովել ազգային անվտանգությունը և պաշտպանել ամերիկացիներին»,- հայտարարել է Գաբբարդը:

Գաբբարդը նշել է, որ, ցավոք, Թրամփը «փոխեց այս ընթացքը», չնայած այն հանգամանքին, որ Թրամփը նախատեսում էր Զինված ուժերը վերադարձնել տուն, բայց իրականում նրանց թողեց այնտեղ ոչ թե պայքարելու «Ալ Քաիդա» կամ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորուման դեմ, այլ պաշտպանելու նավթային հանքավայրերը, որոնք չեն պատկանում Միացյալ Նահանգներին»:

«Սրանք էներգետիկ ռեսուրսներ են, որոնք պատկանում են սիրիացի ժողովրդին: Եվ սա խայտառակություն է մեր զինվորականների համար»,- հավելել է քաղաքական գործիչը:

7104 | 0
Facebook