Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակի շանսերը. Heritage Foundation

23:15, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակի շանսերը. Heritage Foundation

Ներկա դրությամբ ԱՄՆ-ը կկարողանա արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել միայն մեկ խոշոր հակամարտության դեպքում` Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ, նշվում է Heritage Foundation-ի ամերիկյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ամենամյա զեկույցում։ 500 էջ պարունակող և Index of U.S. Military Strength անվանումն ստացած զեկույցում Ռուսաստանը համարվում է հակառակորդ կողմ, որն օժտված է ԱՄՆ-ին սպառնալու հնարավորությամբ թե՛ սովորական, թե՛ ոչ սովորական միջոցներով։ Միևնույն ժամանակ, Մոսկվային տրվել է «ագրեսիվության» ամենաբարձր գնահատականը, իսկ «սպառնալու» կետում մաքսիմալ աճող աստիճանը:

«Ռուսաստանը ունի հնարավորությունների մի ամբողջ շարք` ցամաքային ուժերից մինչև ավիացիա, նավատորմ, տիեզերական ու քիբեր զենք: Մոսկվան կշարունակի հետապնդել մի շարք թիրախներ, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից պահպանվող միջազգային լիբերալ կարգի խափանմանը»,-նշվում է զեկույցում։

13409 | 1
Facebook